ԱՄՆ դեսպանատո՞ւնն է ֆինասավորում է Վանյանին եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը
«Իրավունք»-ը հայտնում է, որ Վանյանն այդպես էլ հետ չկանգնեց: Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երևանում կանցկացվի այսօր և վաղը: Ճիշտ է, Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմը մերժել է նրան փառատոնի համար դահլիճ տրամադրել, և փառատոնն անցկացվելու է մասնավոր բնակարանում, բայց փաստ է, որ անցկացվելու է: Թերթը ներկայացրել է նաև փառատոնի անցկացման հասցեն` նշելով, որ միգուցե ԱԱԾ-ն բարեհաճի կատարել իր պարտականությունը և ձերբակալի թշնամական քարոզչություն իրականացնող հանցագործ խմբին: Ի դեպ, հայ բլոգերներին, մասնավորապես albicocco.livejournal.com-ին հաջողվել է պարզել հետևյալը. «Այդ «մարդասիրական» գործը գլուխ բերելու համար Վանյանին գումար է տվել ո՞վ… դե իհարկե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ոչ ավել ոչ պակաս` 9000 ԱՄՆ դոլար: Մի երկու հազար տարի առաջ դա, երևի, հավասար էր 30 արծաթի»:
«Այսպիսով` պարզ է դառնում, թե ինչու է Վանյանն իրեն այդքան ճղում և պատրաստ է փառատոնն անցկացնել թեկուզև պետքարանում կամ հավաբնում, միայն թե անցկացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում