Կարեն Կարապետյան. ««Նաիրիրտ»-ի աշխատակիցների նկատմամբ անմարդկային է նման վերաբերմունքը
ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր բողոքի ակցիա կազմակերպած «Նաիրրիտ» գործարանի աշխատակիցներին հանդիպեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որին գործարանի տնօրենն ու ևս 5 աշխատակից մանրամասն ներկայացրել են գործարանում տիրող իրավիճակը:
Կ. Կարապետյանը նաիրիտցիներին ասաց, որ կա ՀՀ նախագահի հստակ հանձնարարականները, ըստ որի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է վճարել գործարանի աշխատակիցների գոնե 1 ամսվա աշխատավարձը, իսկ մեկ ամսվա ընթացքում գտնել նոր ռեսուրսներ աշխատավարձի ամբողջական հարցը լուծելու համար: Սակայն, Կ.Կարապետյանի խոսքերով, այսօր գերխնդիրը գործարանի վերագործարկման խնդիրն է, որի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է տարվեն: «Մենք կլինենք ձեր աջակիցները: Ես շատ եմ ուզում ձեզ օգնել, շատ լավ հասկանում ենք, որ 4 ամիս շարունակ աշխատավարձ չստանալով ինչ դժվարություններ ունեք, և անմարդկային է նման վերաբերմունքը ձեր կոլեկտիվի, և ձեր նկատմամբ: Կա հստակ հանձնարարական, որպեսզի այդ խնդիրները մոտ ապագայում լուծվեն»,- ասաց Կ.Կարապետյանը` հավելելով, որ առաջնահերթ պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որպեսզի գործարանն աշխատի և մարդիկ աշխատեն, որպեսզի չկորցնեն Հայաստանում նման կադրային պոտենցիալը, քանի որ հետագայում նորից նման պոտենցիալ ունենալը շատ դժվար է: Միաժամանակ նշվեց, որ գործարանի տնօրենը շատ լուրջ քննադատության է ենթարկվել, որ կոլեկտիվին հասցրել է այդ վիճակին:
Կ. Կարապետյանը մեկ անգամ ևս հայտնեց, որ կառավարությանն ու գործարանի ղեկավարությանը հանձնարարվել է հարցի լուծման ուղղությամբ արագ միջոցներ ձեռնարկել: «Մենք պարտավորեցնում ենք, որպեսզի այդ մարդիկ օպերատիվ քայլեր ձեռնարկեն և կառավարության պատասխանատուները ձեր հարցերը արագ կարգավորեն»,- ընդգծեց աշխատակազմի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան