Հայկական ՏՏ ընկերությունները GITI տարածաշրջանային խորհրդաժողովում
Արդեն 3 օր ( նոյեմբերի 10-12-ը) Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված Տարածաշրջանային երրորդ GITI կոնֆերանսը, որը կազմակեպել են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Արդարադատության նախարարությունը:
Այս տարի Հայաստանից մասնակում են ՏՏ ոլորտի 18 հայկական ընկերությունների 30 ներկայացուցիչներ, որոնց աջակցում են D-Link-ը, USAID Caps-ը և USAID RCI-ն:
Այս մասին Թբիլիսիից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, կոնֆերանսն այս անգամ նվիրված է կիբերանվտանգության ու նորարարության հարցերին:
Միջոցառման շրջանակներում այսօր երեկոյան սպասվում է նաև մրցանակաբաշխություն:
«Մրցանակաբաշխությունը բաղկացած է 2 մասից։ Մրցանակներ են տրվելու պետական և մասնավոր հատվածների համար լավագույն լուծումներ անվանակարգերում։ 2008 թվականին կոնֆերանսին մասնակցել է 3, իսկ 2009-ին` 29 հայկական ընկերություն, որոնք ստացել են 12 մրցանակներից` 4-ը:
Այս տարի կա 14 անվանակարգ և մեր սպասելիքներն ու ակնկալիքները բավական մեծ են»,- նշեց Վահան Հովսեփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան