Տնտեսություն 16:53 12/11/2010

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թույլտվություն է ստացել 4G LTE տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանց կառուցել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր բավարարել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման մասին դիմումը և համապատասխան թույլտվություն շնորհել մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ` Երևանում 2500-2520 և 2620-2640, իսկ մարզերում` 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Հանձնաժողովի որոշման համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարտավորվում է իրականացնել LTE ցանցը կոմերցիոն գործարկումը մինչև 2011 թվականի մարտի 1-ը:

Ըստ տեղեկատվության, 2010-ի կեսից սկսած, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար մատակարարների և սարքավորումեր արտադրողների հետ համատեղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆունկցիոնալ փորձարկումներ էր իրականացնում` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները և վերջնական սպառողին մատուցվող ծառայության որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով: Մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենտրոնում կգործարկի 4G LTE համակարգի հատուկ փորձարարական գոտի: Փորձարարական գոտի ստեղծելու նպատակը իրական պայմաններում 4G ցանցի ապահոված արագության, ցանցի ներսում բջիջից բջիջ սահուն անցման (handover) կայունության և որակական այլ հատկանիշների ստուգումն է` նախքան 2011թ. փետրվարի վերջում կամ մարտի սկզբում այդ գերարագ ցանցի լիարժեք կոմերցիոն մեկնարկը: Նախնական փուլում 4G LTE ցանցը կոմերցիոն հիմունքներով հասանելի կլինի Երևանում, սակայն հետագայում ծածկույթը կընդլայնվի` ընդգրկելով հանրապետության մյուս հիմնական քաղաքներն ու այլ շրջանները:

LTE-ն 4-րդ սերնդի շարժական ռադիոկապի տեխնոլոգիա է: 4G LTE-ն համարվում է հաջորդ սերնդի բջջային լայնաշերտ կապի տեխնոլոգիա, որը հաջորդում է արդեն իսկ լայնորեն կիրառվող 3.5G/HSPA և HSPA+ տեխնոլոգիաներին: Իդեալական պայմաններում այն ապահովում է տվյալների փոխանցման մինչև 100 Մբիթ/վրկ արագություն` բազային կայանից դեպի բաժանորդի ընդունող սարքը և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն` բաժանորդի ընդունող սարքից մինչև բազային կայան:

Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ, 4G տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի ներդրման շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը ժամանակը դարձնում է ապագայում հաջողության հասնելու կարևորագույն գործոն: Շատ շուտով մենք կազդարարենք մեծ հեռանկարներ խոստացող LTE տեխնոլոգիայի` 4-րդ սերնդի ցանցի ներդրումը: Հեռահաղորդակցության ոլորտի ամենաարդիական և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը մեր բաժանորդներին կտա մրցակցային մեծ առավելություն: Ինչպես և երկրի բնակելի տարածքի մոտ 94%-ում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի դեպքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE` 4-րդ սերնդի ցանցը հասանելի կդառնա Հայաստանի ողջ բնակչությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}