Մամուլի համաշխարհային ասոցացիա. Թուրքիայում խոսքի ազատությունը վտանգված է
Մամուլի խորհուրդների համաշխարհային ասոցացիան ((WAPC) Թուրքիայում լրատվամիջոցների և խոսքի ազատության վատ վիճակի մասին զեկույց է պատրաստել: Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի` զեկույցում անդրադարձ է կատարվել այն թուրք լրագրողներին, որոնք կամ կալանավորված են, կամ իշխանությունների ճնշման պատճառով կորցրել են իրենց աշխատանքը:
«Թուրքիայում գրողների և լրագրողների դեմ ավելի քան 5 հազար հարցաքննություն է սկսվել: Նվազագույնը 46 լրագրող ազատազրկվել է: Նրանց մեծ մասն առանց դատավարության և անիրավացիորեն շարունակում են պահվել բանտերում: Բացի այդ Թուրքիայում գրողների ու լրագրողների նկատմամբ իրականացվել է ավելի քան 700 քրեական հետապնդում»,- նշված է զեկույցում:
Որպես օրինակ է բերվում Օքթայ Էքիշի հետ կատարվածը: 1974 թվականից նա քաղաքական բնույթի հոդվածներ է գրել «Hurriyet» օրաթերթում, բայց վերջերս իշխանություններին քննադատելու պատճառով հարկադրված է եղել դիմում գրել ու ազատվել աշխատանքից: