Կառլ Ֆրոչ. «Աբրահամի հետ մարտում ամենակարևորը WBC-ի վարկածով չեմպիոնական կոչումն է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի կիսաեզրափակչում կկարողանա պարտության մատնել Արթուր Աբրահամին ու տիրանալ WBC-ի վարկածով չեմպիոնի կոչմանը:
«Արթուր Աբրահամը վախենում է ինձանից,- ասել է Կառլ Ֆրոչը «Fightnews»-ի թղթակցին տված հարցազրույցում:- Նա մենամարտել է Ջերմեյն Թեյլորի հետ, որից արդեն ոչինչ չի մնացել: Այնուհետև Արթուրը հանդիպեց Անդրե Դիրրելի հետ, և նրա համար շատ դժվար էր: Ավելին` պարտվեց բոլոր ռաունդներում:
Ուստի, ըստ իս, Աբրահամը հիմա հոգեբանական խնդիրներ ունի: Եթե կարծում է, որ ես ստել եմ` հայտարարելով թիկունքիս վնասվածքի մասին, ապա ավելի ծիծաղելի է դառնում, քան թվում է առաջին հայացքից: Ընդհանրապես` առանց փաստաբանի այլևս չեմ ուզում խոսել այդ թեմայի մասին: Սակայն նաև պետք է խոստովանեմ, որ դա համաշխարհային կարգի մենամարտ է լինելու: Իսկ այդ մարտում ամենակարևորը WBC-ի վարկածով չեմպիոնական կոչումն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են