Գյուլ. Հայ-թուրքական գործընթացում փորձում եմ հանդես գալ նոր նախաձեռնությամբ
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) Լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքմենստան կատարած երկօրյա այցից հետո Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահ Աբդուլլահ Գյուլն ինքնաթիռում պատասխանել է լրագրողի հարցերին:
Ստորև ներկայացնում ենք հայ-թուրքական թեմային առնչվող հարցուպատասխանի հատվածը:
-Այս պահին Հայաստանի օդային տարածքով ենք անցնում: Հայաստանի հետ հարաբերութուններում խոչընդոտներ կան: Այդուհանդերձ, կարգավորման գործընթացի առումով որևէ հույս կա՞:
- Այդ մասին մեջլիսում էլ եմ ասել: Այսօրվա դե ֆակտո գոյություն ունեցող գործընթացում ոչ ոք շահեկան դիրքերում չէ: Եթե միայն որպես այլընտրանք լիներ հիանալի համագործակցությունը, խնդիրները լուծումն ու բոլոր կասկածների վերացումը, սկիզբ կառներ լայնածավալ տնտեսական համագործակցությունը: Կարճ ժամանակում պայթյուն կլիներ Կովկասում: Դրանցից զրկված լինելն անգամ ոչ մեկի օգտին չէ: Խիզախորեն մի լավ մեկնարկ տրվեց, որը եղավ իմ նամակով:
- Հանդես կգա՞ք նոր նախաձեռնությամբ:
- Իսկապես, աշխատում ենք: Կովկասի հետ կապված աշխատանք ենք տանում: Ձեռնամուխ եղած գործերից մեկն է: Այդ կապակցությամբ արդեն հանձնարարականներ եմ տալիս պատկան մարմիններին: Որոշ նախարարների անկախ հաստատությունների տարբեր աշխատանքներ եմ անել տալիս: Սարգսյանի, Ալիևի, Պուտինի և Մեդվեդևի հետ մշտապես կապի մեջ ենք: Հարցի թեժությունը պահպանվում է: Հոգեբանական արգելքը հաղթահարված է:
- Ռուսաստան ներդրում ունի՞:
- Ենթադրում եմ, որ այս ամենը լուծում կստանա: Գործընթացը չի մահացել: