Վազգեն Խաչիկյանն անհասանելի է
Թերթերն այսօր կրկին անդրադարձել էն Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին: «168 ժամը» գրել է, որ նա գտնվում է Մոսկվայում, հեռախոսներն անջատված են, իսկ կինը` Լիլիթ Ասատրյանը, տեղեկություն չունի ամուսնու մասին: Թերթը մատնանշում է ծառայությունում շրջանառված հսկայական գումարների փաստը. Նախ` որ յուրաքանչյուր թոշակառուից ամեն ամիս 200 դրամ է պահվում, ինչը կազմում է 100 միլիոն դրամ, եւ որ թոշակները, մինչ տերերին հասնելը շրջանառության մեջ են դրվում բանկերում ու ահռելի տոկոսներ են գոյանում:
«Հրապարակը» գրում է, որ Խաչիկյանը կիրակի օրը վերադառնալու է Երեւան, իսկ նրա մտերիմները պնդում են, որ եթե անգամ խախտումներ են արվել, ապա` ոչ Խաչիկյանի իմացությամբ: Իսկ հրաժարականի դիմումն էլ դեռեւս պատկան մարմիններին չեն հանձնել` հուսալով, որ տաք-տաք արված քայլ էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում