Լևոն Տեր-Պետրոսյան և ադրբեջանական քարոզչություն. Ձեռքը ձեռք է լվանում
Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 9-ին կայացած ելույթին, ուր վերջինս ՀՀ նախագահի գորիսյան ելույթի ժամանակ հայ ժողովրդի առավելությունների ու առանձնահատկությունների փաստումն անվանել է «ռասիզմ»` «Новое Время»-ն գրում է, որ ադրբեջանական քարոզչությունը` հանձինս Լ. Տեր-Պետրոսյանի, վերջապես Հայաստանում գտավ իր գաղափարների երկրպագուին: Հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանական մամուլը ցնծությամբ ընդունեց Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը: Մի քանի օր շարունակ ողջ ադրբեջանական մամուլը իրենց համար բաղձալի հղումներ էր անում Տեր-Պետրոսյանի ելույթից:
Հոդվածում նշվում է, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ արդեն չի գիտակցում, որ իշխանությունների հանդեպ իր ատելությունը վերաճել է ատելության հենց Հայոց պետականության և ամեն հայկականի հանդեպ: Միևնույն ժամանակ թերթը շեշտում է, որ ՀՀ նախկին նախագահի նման պահվածքը զարմանալի չէ. չէ որ դեռ 1992թ-ին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Կցանկանայի մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը կբավարարի բոլոր կողմերին, չէ՞ որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում