5 մրցանակ GITI 2010-ում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված Տարածաշրջանային երրորդ GITI կոնֆերանսից Հայաստանի պատվիրակությունից 5 ընկերություն (X-TECH-ը, IDram-ը, EKENG-ը, LimeTech-ն ու Essential Solutions-ը) վերադարձավ մրցանակներով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանը նշում է, որ GITI 2010-ի շնորհիվ հայկական ՏՀՏ ընկերությունները ձեռք բերեցին մեծ ճանաչում և նոր գործընկերներ:
Մրցանակներ տրվեցին պետական և մասնավոր հատվածների համար լավագույն լուծումներ անվանակարգերում։
«2008 թվականին կոնֆերանսին մասնակցել է 3 ընկերություն, 2009-ին` 29 ընկերություն, որոնք ստացել են 12 մրցանակներից` 4-ը: Այս տարի 14 մրցանակից՝ 5-ը տրվեց Հայաստանին: Նախորդ տարվա համեմատ այս տարի մենք բարելավել ենք մեր դիրքերը: Եթե անցյալ տարի արժանացանք մրցանակների 33%-ին, ապա այս տարի մերը դարձավ մրցանակների 36%-ը »,- ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանը:
«Լավագույն մուլտիմեդիա լուծում» անվանակարգում հաղթեց «X-TECH-ը` ներկայացնելով DIGITEC EXPO 2010 մուլտիմեդիա CD-ն, որում ներառված էին ցուցահանդեսին մասնակցող բոլոր ընկերությունները, ինչպես նաև տեղեկություններ նրանց մասին:
«Տարվա լավագույն ինտեգրատոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց LimeTech ընկերությունը, որը ներկայացրել էր Պետեկամուտների կոմիտեի համար նախատեսված ինֆորմացիոն տաղավարը, որը համալրված էր բազմաթիվ նորարար հնարավորություններով:
Հիշեցնենք, որ այս տարի GITI 2010-ին Հայաստանից մասնակում էին ՏՏ ոլորտի 18 ընկերությունների 30 ներկայացուցիչներ, որոնց աջակցում են D-Link-ը, USAID Caps-ը և USAID RCI-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան