«Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառ. 4 հայ նկարիչ մասնակցելու հրավեր է ստացել
Ստամբուլում նոյեմբերի 25-28-ը անցկացվելու է «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի 5-րդ տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու հրավեր են ստացել 4 հայ նկարիչներ` Կարեն Աղամյան, Տիգրան Կիրակոսյան, Ֆելիքս Եզիազարյան, Արմեն Գևորգյան: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Միջազգային այդ ցուցահանդեսին ներկա են լինելու աշխարհի տարբեր երկրներից պատկերասրահներ, նկարիչներ, կոլեկցիոներներ, ինչը շատ կարևոր է շփումներ հաստատելու համար: Այդ շփումները վաղը, մյուս օրը շատ օգուտ կտան Հայաստանին»,- ասաց Կ. Աղամյանը, ու նշեց, որ, իհարկե, պարտավոր են ընդունել այդ հրավերը, քանի որ կարևոր է հենց արվեստի տեսանկյունից: Միաժամանակ նշեց, որ հրավերը դեռ չի ընդունել ու առաջիկա օրերի ընթացքում որոշում կկայացնի:
Կ. Աղամյանն ասաց, որ Հայաստանը ներկայանալու է առանձին տաղավարով.
«Տաղավարը բավականին թանկ է, բայց մեզ, ու ինչքան հասկացա նաև Պարսկաստանին, անվճար են տրամադրում: Չգիտեմ` ինչու է նման որոշում կայացվել, միգուցե ուզում են տարածաշրջանում միջազգային կապերը զարգացնան: Իսկ թե դրա մեջ քաղաքականություն կա, թե ոչ, կերևա հետո: Ամեն դեպքում դրանից պետք է օգուտ քաղենք»:
Նշենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների, այս տարի տոնավաճառի 80 տաղավարներում ներկայացված է լինելու 14 երկրներից 420 արվեստագետների 2000 աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին