Զորավարժություններում ավելի շատ զինտեխնիկա է օգտագործվել, քան պատերազմում

Հարցազրույց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ

- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նոյեմբերի 1-ից 13-ը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց: Ձեր կարծիքով, սրանք հերթական ուսումնական-ստուգողական վարժանքնե՞ր էին, թե՞ դրանց ընթացքում որոշակի մարտավարություն է փորձարկվել:

- Միանշանակ է, որ իրականացված զորավարժություններն ունեին ինչպես հստակ ռազմական նշանակություն` ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության ստուգումը, այնպես էլ` քաղաքական. Պաշտոնական Բաքվին հստակ ազդակ առ այն, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետևանքներ կունենա, և հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսող երկիրը բարձր գին կվճարի դրա համար: Այդ զորավարժություններն 1994 թվականի մայիսին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ամենալայնածավալն էին, և հնարավոր է` կիրառված զինտեխնիկայի ու հրետանու քանակով գերազանցում էին 1993-94 թվականների խոշոր մարտերի ժամանակ ղարաբաղյան զորքերի կիրառած ռազմա-օդային տեխնիկային: Իմ հաշվարկներով` զորավարժությունների ընթացքում ակտիվ օգտագործվել է ծանր և ռեակտիվ հրետանի, ռազմական զրահամեքենաներ: Կիրառվել է 350-ից ավելի միավոր թրթուրավոր զրահամեքենա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային միավորներ, ինչպես նաև ռազմական օդուժ: Փաստորեն, առաջին անգամ ԼՂՀ Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել զինվորական միավորման` դիվիզիայի, անգամ բանակային կորպուսի մակարդակով:

- Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ զորավարժությունների ընթացքը մամուլում համեմատաբար քիչ լուսաբանվեց:

- Դա, հավանաբար, բացատրվում է այն հանգամանքով, որ զորավարժությունները առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին և դրանց ընթացքում փորձարկվել են մի շարք մարտավարական հնարքներ, որոնց կիրառումը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հավանական հակառակորդի համար պետք է անսպասելի լինի: Բացի այդ, զորավարժությունների ժամանակ արցախյան բանակն առաջին անգամ փորձարկել է սպառազինության ու զինտեխնիկայի մի շարք նոր օրինակներ, որոնցով ԼՂՀ ՊԲ-ն նոր է համալրվել և, հասկանալի պատճառներով, թաքցվում է հավանական հակառակորդից:

- Տեղեկություններ կան, որ զորավարժությունների ժամանակ հաջողությամբ կիրառվել են անբավարար տեսանելիության պայմաններում գործողություններ իրականացնելու մարտավարական հնարքներ: Նման մարտավարությունը որքանո՞վ է էական ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեպքում:

- Դեռևս 1992-1994թթ. ռազմական գործողությունների ընթացքում արցախյան զորքերը բազմիցս գործածել են մարտը գիշերով կամ կլիմայական բարդ պայմաններում վարելու հնարքը, ինչը հաճախ հաջող գործողությունների գրավական է դարձել: Մութ պայմաններում ռազմական գործողություններ վարելու մեթոդների մշակումը, հատկապես` նման խոշոր զորախմբերի ու ստորաբաժանումների մասնակցությամբ, վկայում է ինչպես արցախյան զորքերի զրահատեխնիկայի խորը արդիականացման մասին, որը հնարավորություն է տալիս մարտը հաջողությամբ վարել մթության ու սահմանափակ տեսանելիության պայմաններում, այնպես էլ` ցույց է տալիս հայ զինծառայողների բավարար մարտավարական գիտելիքներն ու պատրաստականությունը:

- Այս զորավարժությունների ընթացքում կիրառված նորամուծություններից մեկը ականազերծող մեքենաներն էին: Հայտնի է, որ նման տեխնիկա օգտագործվում է հարձակողական գործողությունների ժամանակ: Սա տեղավորվո՞ւմ է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջադրանքների շրջանակներում:

- Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ղարաբաղյան կողմը մտադիր չէ առաջինը սկսել հարձակողական գործողություններ, քանի որ քաղաքական բնույթի բոլոր հարցերը ԼՂՀ ՊԲ-ն լուծել է դեռևս 1992-1994թթ. պատերազմի ընթացքում: Ռազմական տեսանկյունից` արցախյան բանակը հավանական հակառակորդի դեմ սկզբնական փուլում ակտիվ հարձակողական գործողություններ ծավալելու մտադրություն ևս չունի: Հրադադարի տարիներին շփման ողջ երկայնքով ղարաբաղյան կողմը կազմակերպել է խորը էշելոնավորված և լավ ամրապնդված պաշտպանական գիծ` համալրված մեծ քանակությամբ հակատանկային միջոցներով ու հրետանիով: Այն ճեղքելու համար հավանական հակառակորդից պահանջվում է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ինչը էականորեն նվազեցնում է առաջին հարվածի էֆեկտը` միաժամանակ ղարաբաղյան զորքերին հնարավորություն տալով նախապատրաստվել հակահարվածային գործողությունների: Ամրապնդված պաշտպանական գիծը, որի պատրաստման վրա հայկական կողմերը լուրջ նյութական միջոցներ են ծախսել, պետք է առավելագույնս «աշխատի» և իր դերը կատարի: Համապատասխանաբար, ռազմական տեսանկյունից, ղարաբաղյան զորքերին ձեռնտու է պաշտպանական մարտերում արյունաքամ անել հակառակորդին, նրանց նշանակալից կորուստներ պատճառել ու դրանից հետո անցնել վճռական հակահարվածի: Ձեր մատնանշած ռազմա-ինժեներական տեխնիկայի կիրառումը միայն փաստում է հավանական ռազմական գործողությունների երկրորդ փուլում ծանր մարտերից թուլացած հակառակորդին հակահարված տալու հարցում ղարաբաղյան զորքերի պատրաստականությունը:

- Հայտնի է, որ զորավարժություններն անցկացվել են Ասկերանի Ակն թաղամասի հարևանությամբ գտնվող զորավարժարանում, ինչն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից: Բնականաբար, ադրբեջանական կողմը չէր կարող չնկատել այդ զորավարժությունների մասշտաբը: Ի՞նչ եք կարծում, նման զորավարժությունները միայն ռազմական խնդիրնե՞ր են լուծում:

- Ակնհայտ է, որ բացի զուտ ռազմական բաղադրիչից, շփման գծի հարևանությամբ մարտական կրակոցներով ու մեծ քանակությամբ զրահատեխնիկայի ու ավիացիայի կիրառությամբ ցանկացած զորավարժություն նպատակ ունի նաև որոշակի հոգեբանական ճնշում գործադրել հավանական հակառակորդի վրա: Պետք է նկատել, որ անցած զորավարժությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արձագանքը բավական ուշագրավ էր, իսկ առանձին դեպքերում` ծիծաղելի: Ադրբեջանական զինվորական գերատեսչության մամլո խոսնակ Է. Սաբիրօղլուն, մասնավորապես, հայտարարել է,թե ղարաբաղյան զորքերը զորավարժություններ են անցկացրել «5-6 տանկերի ու 1-2 այլ զրահամեքենաների կիրառությամբ ու մի քանի կրակոցով» (http://news.day.az/politics/238349.html): Սա այն դեպքում, երբ նույն ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արկերի պայթյունների ձայները լսվել են շփման գծից այն կողմ գտնվող բնակավայրերում, իսկ հրետանային արկերի պայթյուններն ադրբեջանական բնակավայրերում ցնցումներ են առաջացրել:
Եթե ադրբեջանական պաշտպանության նախարարությունում արցախյան բանակի 350 տանկերի ու այլ ռազմական թրթուրավոր մեքենաների կիրառությամբ լայնամասշտաբ զորավարժությունները գնահատում են որպես «5-6 միավոր» զինտեխնիկայի առկայություն, ապա դա ինքնին արդեն ուշագրավ է: Ինձ թվում է, որ խնդիրն Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցների հանրահաշվական գիտելիքները չեն: Ռազմական գործողությունները սկսելու մասին ամպագոռգոռ ու անընդհատ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի ղեկավարությունն այնպիսի եռանդով է ինքն իրեն համոզել, թե իբր սպառազինությունների ու զինտեխնիկայի առավելություն ունի, որ կարծես կորցրել է իրականության զգացումը: Բոլոր դեպքերում, հակամարտության գոտում ռազմական հավասարակշռության Ադրբեջանի ընկալումների նման դինամիկան ինքնին արդեն լավատեսության հիմք է: Հակառակորդին թերագնահատելն ու չափազանց ինքնավստահությունը մեկ անգամ արդեն Ադրբեջանի հետ չար կատակ արել են, խոսքը 1992-1994թթ պատերազմի մասին է:

- Դուք շոշափեցիք ռազմատենչ հայտարարությունների թեման: Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ Ձեր գնահատականը` ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունների ու արդյունքների մասին:

- Պատերազմը չափազանց լուրջ բան է, որպեսզի դրան անլուրջ վերաբերվես: Եվ չնայած Ադրբեջանից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, այնտեղ, բնականաբար, կան մարդիկ, ովքեր սթափ են գնահատում թե հակամարտության գոտում ռազմական հավասարակշռությունը, թե ռազմական գործողություններ հրահրելու դեպքում արտաքին դերակատարների ու ազդեցիկ տերությունների հնարավոր արձագանքը, ինչպես նաև` իրենց սանձազերծած պատերազմի հետևանքները: Չէ՞որ ռազմական գործողություններ սկսելու և կարճ ժամանակահատվածում չհաղթելու դեպքում Ադրբեջանը ոչ միայն կկորցնի Ղարաբաղը երբևէ վերադարձնելու հույսը, այլև կզրկվի հարակից ավելի շատ տարածքներից: Դա նաև կլինի Ի. Ալիևի ներկայիս վարչակարգի վերջը, քանի որ անհաջող ռազմական գործողությունների ու մարդկային, նյութական մեծ կորուստների դեպքում կկիսի Ադրբեջանի նախկին բոլոր ղեկավարների ճակատագիրը, ովքեր իրենց պաշտոնները կորցրել են Ղարաբաղում կրած պարտությունների արդյունքում: Ռազմական որևէ լուրջ փորձագետ Ադրբեջանի համար արագ ու անարյուն հաղթանակ չի կանխատեսում: Բաքվի մոտ բլիցկրիգ` կայծակնային պատերազմ չի ստացվելու բոլոր դեպքերում, ավելի շուտ` տեղի կունենա հակառակը: Հենց այդ պատճառով էլ ռազմական գործողությունները չեն սկսվում, և մոտ ապագայում, կարծում եմ, չեն էլ սկսվի, եթե, իհարկե, Ադրբեջանում չկորցնեն իրականության զգացումն ու չդիմեն ինքնասպան քայլի:

- Իր վերջին հոդվածներից մեկում Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է 1994 թվականին հրադադարի հաստատման համաձայնագրի ստորագրմանը` նշելով, որ արցախահայերից հրադադար խնդրել է հենց Հեյդար Ալիևը: Հոդվածում Վ. Կազիմիրովը նաև ընդգծել է, որ 1994 թվականի ապրիլ-մայիսին Բաքուն միայն մտածում էր այն մասին, թե ինչպես կանգնեցնի հայերի առաջընթացը դեպի Քուռ գետ: Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի, ԼՂՀ ՊԲ-ն կաշկանդված կլինի՞ այդ գործողություններն իրականացնելու հարցում:

- Եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, ապա արցախյան զորքերը ոչ միայն կաշկանդված չեն լինի որևէ հարձակողական, ավելի ճիշտ` հակահարվածային գործողություն ձեռնարկել, այլև զանգվածային հրթիռային ու հրետանային հարվածներ հասցնել Ադրբեջանի կարևորագույն արդյունաբերական, հաղորդակցական ու այլ կենսական նշանակության օբյեկտներին: Եվ հենց այդ «հակաարժեքային հարվածների» հնարավորության գիտակցումն է, որ Ադրբեջանին ստիպում է խուսափել նոր ռազմական գործողությունների ծավալումից: Այն առկա ռազմա-տեխնիկական հավասարակշռությունից ոչ պակաս զսպող էֆեկտ ունի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}