Hurriyet. Անկարայի համար 2 կարևոր հարց է շրջանառվելու ԱՄՆ կոնգրեսում
ԱՄՆ կոնգրեսը սեպտեմբերի 29-ից անցել էր հանգստի: Մեկուկեսամսյա արձակուրդից հետո կոնգրեսականները վերսկսել են նիստերի գումարումը: Կոնգրեսի հին կազմը շարունակելու է աշխատանքները մինչև հունվարի երեքը, երբ կսկսեն պաշտոնավարել նորընտիր կոնգրեսականները: Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը նկատել է տալիս, որ այդ ընթացքում Անկարայի համար երկու շատ կարևոր հարց է շրջանառվելու կոնգրեսի օրակարգում:
1. Անկարայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման համար կազմակերպվելիք քվեարկություն:
Այդ պաշտոնին առաջադրված Ֆրանկ Ռիկիարդոնեի թեկնածությանն օգոստոսի 5-ին վետո էր դրել հանրապետական սենատոր Սեմ Բրոունբեքը, որը թեև Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում չի վերընտրվել որպես սենատոր, բայց մինչև հունվարի երեքը իրավասու է պահպանել իր վետոն, ինչն է հավանական է համարվում:
2. Հայոց ցեղասպանության N 252 բանաձև:
Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիի նախաձեռնությամբ այդ բանաձևը սեպտեմբերի 22-ին ընդգրկվել էր պալատի օրակարգում: Քիչ հավանական է համարվում, որ վերջին ընտրություններում Ներկայացուցիչների պալատի նախագահի աթոռը կորցրած դեմոկրատները հայկական բանաձևը առաջ կմղեն: Բայց միևնույն ժամանակ թուրքական պարբերականը նշում է, որ բարձրաստիճան մի պաշտոնյա «Hurriyet»-ին ասել է. «Նենսի Փելոսին մտադիր է երկու տարի անց կրկին զբաղեցնել Ներկայացուցիչների պալտի նախագահի պաշտոնը: Այսինքն հավանականություն, այնուամենայնիվ, դեռ կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները