Իրանի բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ օդային լայնամասշտաբ զորավարժություն երկրի ողջ տարածքում
Իրանի ողջ տարածքում մեկնարկել է «Երկնքի պաշտպաններ վելայաթ 3» խորագիրը կրող բնակելի և միջուկային կենտրոնների հակաօդային պաշտպանությանը նվիրված լայնամասշտաբ զորավարժությունը:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Զորավարժության խոսնակ Համիդ Արժանգին տեղեկացրել է, որ առաջին անգամն է, որ ողջ երկրի տարածքով և երկրի բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ նմանատիպ լայնածավալ զորավարժություն է անցկացվում: Զորավարժությանը մասնակցում են բանակի, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանական ուժերի ՀՕՊ զորամիավորումները:
Իրանցի զինվորականը նշել է, որ զորավարժության ընթացքում օգտագործվում են Իրանի զինված ուժերի ժամանակակից հրթիռներ, ՀՕՊ և ռադարային համակարգեր: