Աղդամից Ակն
«Голос Армении»-ն գրում է, որ Աղդամի վերանվանումը Ադրբեջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Մասնավորապես, կրկին մեղադրանքներ հնչեցին, թե քաղաքը բնակեցված չէ ու քանդված է` այն անվանելով «քաղաք-ուրվական»:
90-ականներին միջազգային կազմակերպությունների հատկացրած ֆինանսական միջոցներից ակտիվ օգտվեց Ադրբեջանը` հաշվարկելով պատերազմի արդյունքում կրած վնասը, մինչդեռ Հայաստանը անտեսեց հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների հորդորները` վարվել նման կերպ: Հայկական կողմը նույնիսկ չասաց, որ վերականգնման կարիք ունի պատերազմի թատերաբեմ դարձած Արցախը:
Այն, ինչ արվեց Արցախում հետպատերազմյան տարիներին` արժանի է հիացմունքի: Արցախի ժողովրդին հաջողվեց վերականգնել հայրենիքի զգալի հատվածը, և այդ գործընթացը շարունակվում է համայն հայության ջանքերով: Անբարոյական է այսօր մեղադրել ԼՂՀ-ին նրանում, որ առանձին շրջաններ, այդ թվում Աղդամը, գտնվում են հին վիճակում: Արել են, ինչ կարողացել են, որքան որ գումարը բավականացրել է:
Այժմ հերթը Աղդամինն է: Վերանվանման սիմվոլիկ ակցիան նշանակում է քաղաքի վերականգնման, բնակեցման գործընթացի սկիզբ: Դրա համար, անշուշտ, տարիներ կպահանջվեն: Իսկ Ադրբեջանը անկասկած այդ տարիների ընթացքում Արցախի հայերին կմեղադրի նրանում, որ քաղաքը ուրվական է հիշեցնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում