Հայտնաբերվել են մեռած թոշակառուներ
«168 ժամը» գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ Վերահսկիչ պալատն Աշխատանքի և սոցիալական ապահովության ծառայությունում վերջերս իրականացրած ստուգումների ժամանակ այլ խախտումների հետ մեկտեղ հայտնաբերել է նաև մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել։ Բնականաբար, կենսաթոշակները անդրշիրիմյան աշխարհ չեն «փոխանցվել», այլ ուղղորդվել են կոնկրետ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գրպանները։ Եվ այն, որ ըստ որոշ տեղեկությունների` ստուգումների ժամանակ Վ.Խաչիկյանը սրտի նոպա է ունեցել, պայմանավորված է հենց այդ ցուցակի բացահայտմամբ»:
«Հրապարակն» էլ այս կապակցությամբ նշում է, որ Խաչիկյանն իրենց հայտնել է, թե կիրակի վերադարձել է Հայաստան, երեկ ներկայացել է աշխատանքի, իսկ Մոսկվա մեկնել էր առողջական խնդիրներով: Նա նշել է, որ վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների հարցում իրենք էլ են շահագրգիռ, և նպաստել են աշխատանքներին, իսկ հայտնաբերված խախտումների մի մասը միտումնավոր չեն, մյուս մասի մեղավորներին էլ պետք է պարզել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում