«Մանկական Եվրատեսիլ». Վլադիմիր Արզումանյանը հիացրել է իր ձայնային տվյալներով
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում արդեն սկսվել են «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի փորձերը: Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը, ըստ «Բելտա» բելառուսական գործակալության, իր «Մամա» երգը կատարելիս հիացրել է ունկնդիրներին իր ձայնային տվյալներով: Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև դեկորացիան` ծալովի դաշնամուր:
Իսկ «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում գրված է, որ Վլադիմիրը շարունակում է հայ շատ երգիչների ճանապարհը` վոկալի բարձր վարպետություն: Բայց դա ամբողջը չէր. նա նաև զարմացրել է հանդիսատեսին իր ծալովի դաշնամուրով:
Նշենք, որ շոուի բեմականացմամբ զբաղվել է տարբեր մրցույթներում հաղթած Քրիստինե Ավագիմյանը, դեկորների ու հագուստի պատրաստմամբ` «Շարմ» ընկերությունը:
Մոյեմբերի 20-ին տեղի ունենալիք մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Այս տարի մասնակցում է 14 պետություն: Հայաստանը հանդես է գալու 10-րդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները