Գրիգոր Բարսեղյան . «Հայ սպառողը դարձել է ավելի գիտակից»
Այսօր աշխարհի բոլոր երկրներում «Microsoft» ընկերությունը նշում է սպառողների իրավունքների պաշտպանության օրը:
«Microsoft RA» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի փոխանցմամբ, աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ, համակարգիչ օգտագործողների մոտ 90%-ը օգտագործում է «Microsoft»-ի ծրագրային ապահովումը: «Սրան զուգահեռ մենք գիտակցում ենք որ կան լուրջ վտանգներ ու սպառնալիքներ, այն օգտագործողների համար ովքեր օգտագործում են կեղծված ծրագրային ապահովում: Այս օրը նվիրված է այն հարցին թե ինչպես ընկերությունը կարող է պաշտպանել իր օգտագործողների շահերը և իրավունքները: Սպառողների կարծիքը պարզելու համար կատարել ենք նաև հարցում»,-ասաց Գրիգոր Բարսեղյանը:
Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների մինչև 80% տոկոսը գիտակցում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: Կեղծված ծրագրային ապահովումը հանգեցնում է նրան, որ սպառողը մեկը երեքի հարաբերությամբ անձնական տվյալների կորուստի խնդրի առջև է կանգնում:
Գրիգոր Բարսեղյանը նաև ներկայացրած լիցենզավորված ծրագրերի առավելությունը:
« Լիցենզավորված ծրագրերի առավելությունն այն է, որ ցանկացած պահի սպառողները կարող են դիմել արտադրողին և ստանալ աջակցություն, իսկ կեղծված ծրագրային ապահովումը հանգեցնում է նրան, որ սպառողը մեկը երեքի հարաբերությամբ անձնական տվյալների կորուստի խնդրի առջև է կանգնում»,- նշում է «Microsoft RA» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: