Նորանշանակ փոխնախարար Կարինե Հարությունյանի պաշտոնը ԿԳՆ-ում նոր է
Նախօրեին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ:
Պարզաբանելով Panorama.am-ին, ԿԳՆ լրատվական ծառայության պատասխանատու Արթուր Բաղդասարյանը հստակեցրեց, որ որևէ պաշտոնանկություն չի եղել մինչ այդ և որ այս փոխնախարարի հաստիքը նոր է: Բաղդասարյանն ասաց, որ այդ պաշտոնը նոր է, և Կարինե Հարությունյանը լինելու ԿԳ նախարարի 3-րդ տեղակալը:
ԿԳ փոխնախարարներ են Արա Ավետիսյանը, որը համակարգում է միջին մասնագիտական, բուհական և հետբուհական ոլորտները և Մանուկ Մկրտչյանը, որն համակարգում է հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտները: Իսկ թե ինչով է զբաղվելու Կարինե Հարությունյանը, Բաղդասարյանի խոսքով, դեռևս հստակեցված չէ: «Նախարարն է որոշում` ով ինչ է անելու», -հավելեց ԿԳՆ մամուլի ծառայության պատասխանատուն:
Նշենք, որ Կարինե Հարությունյանը մինչ նախարար նշանակվելը ղեկավարել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրագործման գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան