Պզոն` Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու ավագ ընկե՞րն է
Ինչպես «Հայոց աշխարհ»-ին տեղեկացրել են Լոս Անջելեսի աղբյուրները, մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգներում բացահայտված եւ ձերբակալված հանցախմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը («Պզո») մտերիմ հարաբերություններ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթ Տեր-Պետրոսյանի հետ: Կարելի է ասել վերջինս «Պզոյին» համարել է ավագ ընկեր:
«Լոս Անջելեսի մեր աղբյուրները անգամ նշում են այն վայրերը, ուր հանդիպել եւ բիզնես-ծրագրերի մասին են քննարկել «Պզոն» ու Տեր-Պետրոսյանի որդին: Նրանք հիմնականում հանդիպել են հրեական ռեստորաններում, նշվում են նաեւ «Բրայթն Բիչ» ռեստորանի անունը, որտեղ օրենքով գող Արմեն Ղազարյանը երբեմն նաեւ «գողական նիստեր» է անցկացրել»,- գրում է թերթը:
Թերթը նաեւ գրում է, որ վերջին շրջանում իր մասին հաճախ է հիշեցնում ՀԱԿ-ի մոսկովյան քարոզիչ Սմբատ Կարախանյանը: Վերջին` «Ռեգնում»-ին տված հարցազրույցում նա մի քանի ուշագրավ բացահայտումներ է անում:
Նախ` որ անդրադառնալով 2008-ի նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձություններին, Կարախանյանը հայտարարում է, թե փետրվարյան իրադարձությունների տրամաբանությունը հուշում էր, որ նախագահի նստավայրը, նախագահական պալատը պիտի գրոհով վերցվեր, ընդ որում, այդ ամենը 1-2 օրում պիտի արվեր: Այսինքն, ՀԱԿ քարոզիչը ակնհայտ ասում է, թե որն է եղել մարտի 1-ի նպատակը:
Ապա թերթը նշում է, որ Կարախանյանն ինքն է հաստատում, որ, այո, Լեւոն Մարկոսը ֆինանսավորել է Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: Ասել է, թե ընդդիմության ներկայացուցիչը փաստում է, որ արտաքին ուժերի կողմից է ֆինանսավորվել Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: «Կարծում ենք` այս հարցազրույցի դրվագները պիտի որ հետաքրքրեն մեր անվտանգության մարմիններին»,- գրում է «Հայոց աշխարհը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում