ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանին սատարող բանաձև է ընդունել
Երեկ Վարշավայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ բանաձև է ընդունել, որտեղ Աբխազիան և Հարավային Օսեթիան որակել է որպես «Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններ», ինչն իրականցվել է« էթնիկ զտումների» հետևանքով:
Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ընդունված բանաձևում, մասնավորապես, կոչ է արվում Ռուսաստանի Դաշնությանը կատարել իր վրա վերցված պարտավորությունները Եվրամիության հանդեպ հրադադարի մասին պայմանագրի մասով, դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից, թույլ տալ փախստականներին վերադառնալ իրենց բնակության վայր և ապահովել ԵՄ դիտորդական առաքելությունների գործունեությունը «օկուպացված տարածքներում»:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Վաշաձեն, մեկնաբանելով բանաձևի ընդունման փաստը, հայտարարել է, թե այն մեծ նշանակություն ունի և Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին «մեծ հարված» է Ռուսաստանի համար: