Թուրքիայում առաջին անգամ թաղապետի պաշտոնում հայ է նշանակվել
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթի հոդվածագիր Օրալ Չալըշլարն անդրադարձել է աննախադեպ մի իրողության: Նրա տեղեկացմամբ` Թուրքիայում առաջին անգամ համայնքապետի (թաղապետ) պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայը: Ստամբուլի Ադալար համայնքի (թաղամաս) ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայ Րաֆֆի Հերմոնը` փոխարինելով նախկին թաղապետ Մուստաֆա Ֆարսաքօղլուին: Րաֆֆի Հերմոնը Ֆարսաքօղլուի խորհրդականն էր և Ադալարի համայնքային խորհրդի անդամ:
Նշենք, որ Ադալարը թուրքերով, հայերով, հրեաներով ու հույներով բնակեցված Ստամբուլի թաղամասերից մեկն է: