ԱՄՆ-ն կողմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ավստրիայի արտգործնախարար Միշել Սպինդելեգերի հետ ունեցած հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձել է նաև Թուրքիայի եվրաանդամակցության թեմային:
Ըստ թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության`Քլինթոնը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Անկարայի եվրամիութենական կողմնորոշմանը. «Թեև մենք քվեարկության իրավունք չունենք, բայց եթե լինեինք Եվրամիության անդամ, անշուշտ Թուրքիայի անդամակցության զորեղ կողմնակիցը կլինեինք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: