Կրթության նախարարությունը հեղափոխական առաջարկ է անում ընդունելության քննությունների համակարգում
«Բավականին հեղափոխական առաջարկ ենք անում ընդունելության քննությունների հետ կապված. 2012 թ.-ի համար առաջարկելու ենք շատ կտրուկ փոփոխություններ»: Այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` կառավարության նիստին հաջորդած ասուլիսում: Ըստ նրա, նախարարության մշակած հակակոռուպցիոն ծրագրով նախատեսվում է ստեղծել թեստերի համապատախան քննական շտեմարաններ:
«Քննական թեստերը վերցնել այդ շտեմարաններից, այսինքն նախապես տալ հարցաշար, և նախապես տալ ճիշտ պատասախանները: Սա այն մեխանիզմն է, որն ընդունված է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը` հավելելով, որ դնել մեծ ծավալ շտեմարանի, որպեսզի երեխան կարողանա ստանա իսկական գիտելիք և գիտելիքի դրսևորմամբ ընդունվի բուհ:
Արդյունքում, ըստ Ա.Աշոտյանի, կհանվի քննությունների համար անառողջ այն աժիոտաժը, որ լինում էր թեստերի կազման, հեղինակային խմբերի, մասնագիտական երկիմաստությունների, մեկնաբանությունների հետ կապված:
Երկրորդ առաջարկն այն է, որ բոլոր բուհերում, բոլոր ֆակուլտետներում կսահմանվի միասնական ընդունելությունների բովանդակային կազմ. «Այն է`քննություններ հանձնել ունիֆիկացված, ստանդարտիզացված համակարգերով»: Մասնավորապես, առաջարկվում է բոլոր բուհերում, բացի նեղ մասնագիտական բուհերից, անցկացնել երեք քննություն` հայոց լեզվի, օտար լեզու, և երրորդ` ընդհանուր միջազգային ստանդարտացված համակարգերի օգտագործմամբ չափել գիտելիքները գիտության ասպարեզում: Այն իր մեջ կարող է ներառել մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն: Նախարարի խոսքերով, սդանդարտացված թեստ հանձնվում է աշխարհով մեկ:
«Մենք չպետք է հավակնենք հորինել հեծանիվներ, եթե այդ հեծանիվները վաղուց հորինված են և աշխարհով մեկ ապացուցել են իր արդյունավետությունը»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան