Արոնյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր Մոսկվայում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի դեպ, նա իր հաղթանական ապահովել էր առաջնության ավարտից մեկ տուր առաջ` հաղթանակ տանելով 38 պարտիաներից 20-ում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացրած տվյալներով, առաջնության եռյակում են Թեմուր Ռաջաբովն ու Մագնուս Կարլսենը: Առաջնությանը մասնակցող մեր մյուս հայրենակից Սերգեյ Մովսիսյանը 17.5 միավորով հանգրվանել է 15-րդ տեղում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են