Աշխարհում ինտերնետի արագության ցուցանիշով Ռուսաստանը 27-րդ տեղում է
Ինտերնետ հասանելիության արագության ցուցանիշով Ռուսաստանը, Pingdom վերլուծական կենտրոնի հրապարակած վարկանիշային ցուցակում հայտնվել է երրորդ տասնյակում:
Ռուսաստանի ինտերնետը հասանելի է վայրկյանում է 2.6 մեգաբայթ արագությամբ: Ուկրաինան ցուցակում 28-րդն է (2.3 մեգաբայթ):
Առավել շահեկան տեղում է Իսպանիան, այն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը (2.8 մեգաբայթ):
Ինչպես հաղորդում է Lenta.Ru. կայքը, ինտերնետի արագությամբ առաջատար դիրքերում է Հարավային Կորեան: Այստեղ միջին արագությունը վայրկյանում 16.6 մեգբայթ է: Հոնկոնգում այս ցուցանիշը 8.6 մեգաբայթ է, Ճապոնիայում՝ 8 մեգաբայթ: