Ահաբեկչությունը կանխվեց
Նամիբիայի ոստիկանության ջանքերով ` դեպի Մյունխեն ավիաչվերթը չեղյալ է համարվել: Պատճառը` ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվեած պայթուցիկն է:
Ինչպես հաղորդում է «BBC Russian»-ը, նախօրեին գերմանական իրավապահներն ուժեղացրել էին անվտանգության նորմերը երկրի երկաթուղային և ավիափոխադրումների բոլոր ուղղություններով, քանի որ տեղեկությունների են տիրապետում, թե ահաբեկչական գործողություններ են սպասվում:
Հիշեցնենք, որ Գերմանիան Եվրոպայի առաջին երկիրը չի, որ վերջին մեկ ամսում նման վտանգի առաջ է կանգնում ու ուժեղացնում անվտանգությանն ուղղված միջոցառումների իրականացումը: