Ադրբեջանցի բլոգերներն ամբողջական արդարացում են պահանջում
Այսօր առավոտյան, Սալյանի շրջանային դատարանը բավարարել է Բլոգեր Էմին Միլլի վաղաժամ ազատ արձակելու դիմումը: Երիտասարդ բլոգերը հենց դատարանից ազատ է արձակվել: Այս մասին «Թուրան» լրատվականի հետ զրույցում նշել է վերջինիս փաստաբան Իսահան Աշուրովը:
Նշենք, որ դրանից մեկ օր առաջ, նույն կերպ դատարանը բավարարել էր նրա ընկերոջ՝ Անդնան Գաջիզադեի դիմումը, և այս պահին երկու բլոգերները ազատության մեջ են: Նախօրեին Ադնան Գաջիզադեի փաստաբանը տեղեկացրել էր, որ բլոգերնը պահանջում են, որպեսզի իրենց ամբողջական արադարացնեն:
Հիշեցնենք, որ բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Գաջիզադեն ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսի 8-ին, ադրբեջանական ռեստորաններից մեկում հրահրված սադրանքի հետևանքով: Նրանց ձերբակալման առաջին իսկ օրվանից, այդ ձերբակալությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, միջազգային կառույցներ:
Միջազգային հանրությունը համոզված էր, որ Գաջիզադեն և Միլլին պատժվել են իշխանություններին քննադատելու և կոռուպցիոներ քաղաքական գործիչների վերաբերյալ վիդեո տեսահոլովակներ տարածելու համար: