Բրիտանական EMI-ն նվիրատվություն է արել Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար
Բրիտանական EMI ձայնագրման ընկերության բարեգործական հիմնադրամն իր ավանդն է ներդրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագծում:
«Մեդիամաքս» գործակալությունից տեղեկացնում են, EMI Music Sound Foundation-ը $3,180 է փոխանցել հատուկ հաշվեհամարի վրա, որը բացված է դպրոցի վերականգնման նպատակով:
EMI Music Sound Foundation-ի հոգաբարձուների թվում են Պոլ Մակկարտնին, Ջորջ Մարտինը, Յոկո Օնոն, Քլիֆֆ Ռիչարդը, Թինա Թըրները:
Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման ծրագիրը Rock Aid Armenia ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալիական ոչ կառավարական Do Something կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ)` ՀՀ նախագահի եւ կառավարության օժանդակությամբ:
Ծրագրի ակտիվ մասնակիցներն են ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell):
Այս տարվա հոկտեմբերին Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica) ձայնագրեցին Out of My Mind երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի Գյումրիի դպրոցի վերականգնման հիմնադրամին: Այս տարվա մարտին Իէն Գիլանը Երեւանում հանդես եկավ 2 բարեգործական համերգներով Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի հետ:
Դպրոցի նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ է $ 250.000, արդեն հավաքագրվել է $ 80.000:
«Rock Aid Armenia ծրագրում ներգրավված բոլոր մարդկանց անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել EMI հիմնադրամին: Մենք շատ ուրախ ենք, որ Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը միավորում է ավելի շատ մարդկանց եւ կազմակերպությունների: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Թոնի Այոմիի մենեջեր Ռալֆ Բեյքերին, քանի որ հենց նա է ներկայացրել դպրոցի վերականգնման ծրագիրը EMI հիմնադրամին»,- ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները