Ա. Աշոտյան. «Կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում արմատացած են»
«Ժամանակ»-ի հետ զրուցում անդրադառնալով կրթական համակարգի կոռուպցիոն խնդիրներին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ցավոք սրտի, վաղուց են արմատներ դրել: Ամբողջովին համամիտ եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս իր արդյունքը չի տվել, և այս ուղղությամբ վարչապետի հանձնարարությամբ մեր կողմից միջոցառումների և առաջարկությունների փաթեթ է մշակվել, որը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացվի վարչապետին` կտրուկ փոփոխությունների ակնկալիքով: Կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ սահմանափակել միայն նախարարության ջանքերով, այսինքն` ակնկալել միայն, որ ԿԳՆ ջանքերով հնարավոր կլինի կտրուկ կրճատել կոռուպցիոն դրսևորումները, կարծում եմ, ճիշտ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում