Նոր օրենք՝ բջջային հեռախոսներն արգելելու են
ՌԴ-ում «Միասնական պետական քննությունների անցկացման մասին» օրենքում կատարվելու են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, օրինագծում ավելացվել է բջջային հեռախոսների լրիվ արգելքի դրույթը:
Նոր փոփոխությունը նախատեսում է արգելել բջջային հեռախոսները ոչ միայն քննության անցկացման ընթացքում, այլև արգելում է այն ընդհանրապես շենք մտցնել: Փոփոխությունը վերաբերվելու է ինչպես քննություն հանձնողներին, այնպես էլ քննող հանձնաժողովի անդամներին: Փոփոխված օրենքը պարտադիր է լինելու բոլոր ուսումնական հաստատությունների համար:
Ոլորտի մասնագետների կարծիքով, երբ օրինագիծը ընդունվի խորհրդարանական լսումներից հետո, միասնական պետական քննության գնահատականներն էապես կփոխվեն: Սակայն այդ գնահատականները կլինեն կրթության որակը գնահատող ավելի ճշգրիտ ցուցանիշ:
Կա ևս մի փոփոխություն՝ արդեն հաջորդ տարի ռուս դպրոցականները կստանան էլեկտրոնային օրագրեր: