Այսօր բացվեցին Orange-ի միանգամից 13 խանութներ տարբեր մարզերում
Այսօր միաժամանակ բացվեցին Orange-ի 13 նոր խանութներ Հայաստանի տարբեր քաղաքներում`Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում և այլ բնակավայրերում: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այժմ Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 71 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը: Orange-ը ծածկույթի ընդլայմանը զուգահեռ` շարունակում է ընդլայնել վաճառքի ցանցը, որի նպատակն է մոտ լինել հաճախորդներին և հնարավորինս հեշտացնել նրանց սպասարկումը:
«Orange-ը` լինելով հոգատար օպերատոր, իր առջև կարևոր խնդիր է դրել ֆիզիկապես մոտ լինել իր բաժանորդներին, այդ պատճառով էլ հետևողականորեն ընդլայնում է վաճառքի ցանցը Հայաստանի մարզերում` ներառելով մոտ ու հեռու բնակավայրեր: Մենք ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` մինչև տարեվերջ խանութների քանակը հասցնելով 80-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա