Շվեդական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել WikiLeaks կայքի հիմնադրին
Ստոկհոլմի դատարանը հավանության է արժանացրել երկրի դատախաղութւան հայցը «WikiLeaks» կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժային ձերբակալելու մասին: Հիշեցնենք, «WikiLeaks. կայքի հիմնադրի անունը աշխարհին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2010 թ-ի հուլիսին վերջինս հրապարակեց Աֆղանստանում ամերիկյան զորքերի ռազմական գործողությունների վերաբերյալ մոտ 76 հազար գաղտնի փաստաթուղթ, որոնք համաշխարահային հնչեղություն հարուցեցին՝ ստիպելով ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարությանը մեկնաբանություններ տալ հարցի կապակցությամբ:
Հատկանշական է, որ Ջուլիան Ասանժային մեղադրանք է առաջադրվել բոլորովին այլ հանցագործության համար, մասնավորապես, բռնաբարության, սեռական ոտնձգությունների ու անօրինական ստիպողական գործողությունների մեջ: Դեռևս սույն թվականի օգոստոսին դատախազությունը բռնաբարության մեջ մեղադրանք էր առաջադրել Ասանժային, իսկ հետո հետ վերցրել:
Օգոստոսի 30-ին Ստոկհոլմում հարցաքննելով ավստրալացուն, դատախազությունը կրկին է մեղադրանք առաջադրել: Ինքը Ջուլիանը ժխտում է իր առնչությունը հանցագործությանը:
Դատախազությունը հայտարարել է, թե ձգտելու է միջազգային հետախուզություն հայտարարել է Ասանժայի նկատմամբ, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է: