Թուրքահայերը կնքվում են, հրաժարվում թուրքական անուններից և սովորում հայերեն
Թուրքիայի Թունջելի նահանգի հայերը ստեղծել են «Դերսիմցի հայերի հավատքի և օգնության միություն»: Շուրջ ութ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո կազմակերպությունը մեկ շաբաթ առաջ պաշտոնապես գրանցվել է:
Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:
Միության նախագահը նախկին լրագրող, ազգությամբ հայ հիսունամյա Սելհաթթին Գյուլթեքինն է, ով 8 ամիս առաջ վերցրել է Միհրան Փրգիչ հայկական անունը և ընդունել քրիստոնեություն` հրաժարվելով իր թուրքական անունից և մահմեդականությունից:
Միության նախագահը նշում է, որ այս կառույցի միջոցով իրենք կկարողանան պահպանել իրենց ինքնությունը: Միության նպատակը Թուրքիայում ապրող շուրջ 600 հայ ընտանիքների կնքելն է և լեզուն, կրոնը, մշակույթը պահպանելը: Իսկ այն հայերի համար, որոնք չեն խոսում իրենց լեզվով կազմակերպվելու են հայերենի դասընթացներ:
Միության նախագահի հավաստմամբ, իրենք զբաղվելու են Թունջելիում գտնվող հայկական գերեզմանների, եղեկեցիների, երկաթի և ոսկու հանքերի, պատմական տարբեր հուշարձանների բացահայտմամբ և փորձելու են տարբեր ֆոնդերի միջոցով իրականացնել դրանց վերանորոգումը:
Խոսելով «Դերսիմցի հայերի հավատքի և օգնության միության» ստեղծման մասին Միհրան Փրգիչը ասում է. «Այս կազմակերպությունը հիմնել եմ յոթ հայ ընկերներիս հետ: Չեմ ուզում, որ Դերսիմի հայերը կրեն քրդական և թուրքական անուններ: Պետք է մեր ինքնությունը չթաքցնելով ապրենք: 50 տարի ուրիշների կրոնով ապրելուց հետո , երջանիկ եմ իմ ինքնությունը պարզելու համար: Ամեն գետ իր հունով պետք է հոսի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան