Եթե ուզում եք պահպանել ընտանիքը՝ մոռացեք Facebook-ի մասին
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի քահանա Սեդրիկ Միլլերի կարծիքով, խոշորագույն սոցիալական ցանցում շփումը հանգեցնում է դավաճանության:
Քահանան ամուսնական զույգերին խորհուրդ է տալիս դադարեցնել օգտվել սոցիալական նմանատիպ կայքերից՝ ընտանեկան կյանքում լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, թեմի առաջնորդն այնքան է անհանգստացել այդ իրավիճակով, որ հրամայել է իր եկեղեցու 50 հոգևորականներին փակել Facebook-յան իրենց էջերը:
Քահանան նաև բացահայտել է Facebook-ի բացասական ազդեցության «մեխանիզմը»:
«Ինչպե՞ս է դա պատահում, կայքում պատահաբար հայտնվում է ձեր անցյալից ինչ որ մեկը, սկսվում է նամակագրությունը, ինչին հաջորդում է հանդիպումը»,- ասում է Միլլերը:
Նրա խոսքերով` վերջին վեց ամիսների ընթացքում նրան դիմել է 20 ամուսնական զույգ, որոնք եղել են բաժանման եզրին հենց այս պատճառով:
Ի դեպ, ինքը Միլլերն, արդեն ջնջել է կայքից իր անձնական էջը, որի միջոցով նա շփվում էր իր 6 երեխաների հետ: Քահանան երիտասարդ ամուսնական զույգերին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին:
Եվս մի հետաքրքիր փաստ: Փաստաբանների ամերիկյան ակադեմիայի աշխատակիցների 81%-ը վերջին 5 տարիների ընթացքում պարբերաբար առնչվել են ապահարզանի այնպիսի դեպքերի հետ, որոնց մեծ մասի պատճառը եղել են Facebook, Twitter և այլ սոցիալական կայքերը:
Իսկ բրիտանական Divorce Online ( Առցանց ապահարզան ) կայքը 2009 թվականին «Facebook» բառը հանդիպել է ամեն 5-րդ ապահարզանի դիմումում: