Կրկին թռչնագրիպ
5 տարվա ընդմիջումից հետո Թայվանում մարդկանց մոտ կրկին թռչնագրիպի (A/H5N1) դեպք է գրանցվել:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդացել է մի կին, ով վերադարձել է Չինաստանից:
Մասնագետները նշում են, որ բարեբախտաբար, դա թռչնագրիպի ավանդական տեսակն է, երբ վարակը փոխանցվում է թռչնից մարդուն, այս դեպքում մարդը մարդուն չի վարակում:
Նշենք, որ այս տարի թռչնագրիպի ավելի քան 20 դեպք է գրանցվել Եգիպտոսի, Վիետնամի ու Ինդոնեզիայի բնակիչների մոտ: Բացի այդ, տեղեկատվություն կա, որ հիվանդությունը գրանցվել է նաև մի քանի երկրների` Բանգլադեշի, Հնդկաստանի, Իզրայելի և Նեպալի ընտանի ու վայրի թռչունների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում