«Ոսկե ծիրան. փառատոնն անիվների վրա»-ն հասել է Արցախ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը շարունակում է «Փառատոնն անիվների վրա» հետփառատոնային ծրագիրը, որի ընթացքում երևանյան փառատոնում ցուցադրված լավագույն ֆիլմերը, հիմնականում սփյուռքահայ ու հայ ռեժիսորների, ներկայացվում են մարզերում, Արցախում ու Ջավախքում:
Նախօրեին ծրագիրը մեկնարկել է Արցախում. ֆիլմերը ցուցադրվում են Ստեփանակերտում ու Շուշիում («Նարեկացի» արվեստի միություն). «Լռության սիմֆոնիա» (Վիգեն Չալդրանյան), «Սիցիլիական կլան» (Անրի Վեռնոյ), «Քլոյա» (Ատոմ Էգոյան), «Ուղևորուհի» (Ստանիսլավ Գովորուխին), «Վենեցիա» (Հայկ Ղազարյան), «Սանսա ծռեր» մուլտֆիլմը (Արման Մանարյան): Փառատոնը կշարունակվի նաև վաղը: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին Ջավախքում բացվելու է «Ոսկե ծիրան. փառատոնն անիվների վրա. հայ-վրացական կինոփառատոնը», որի ընթացքում ցուցադրվելու են «Սիցիլիական կլան», «Քլոյա», «Արտույտների ագարակում», «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը, «Սասնա ծռեր» մուլտֆիլմը», ներկա են լինելու վրացի ռեժիսորներ, ցուցադրվելու են վրացական կինոնկարներ (Լևան Կոգուաշվիլիի, Իրակլի Պանիաշվիլիի ու Զազա Ուորշադձեի ֆիլմեր):
Ա. Խանջյանն ասաց, որ նոյեմբերի 27-ին Ախալքալակի «Ապագայի տուն» մշակութային կենտրոնում բացվելու է «Ոսկե ծիրան» կինոսրահը, որին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տեխնիկա է նվիրաբերել: Կինոսրահի բացմանը ցուցադրվելու է Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմը, բացվելու է նաև Զավեն Սարգսյանի լուսանկաների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին նվիրված լուսանկարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին