Կաթի փոշու դիմաց նավթ.Վենեսուելան ու Բելառուսը համագործակցության պայմանագիր են կնքել
Վենեսուելան այսուհետև Բելառուսից կգնի 16 տոննա կաթի փոշի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկա: Այդ մասին պայմանավորվածության կողմերը եկել են Կարակասում ու ստորագրել են պայմանագրեր, հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Նրա խոսքով, Մինսկը Կարակաս կտեղափոխի 570 տրակտոր, ինչպես նաև բեռնատար մեքենաներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Կարակասին տրամադրել 2 հազար բելառուսական տրակտոր:
Վենեսուելայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ տնտեսական համագործակցությունը փոխադարձ է, և Վենեսուելան պատրաստվում է 2011-ից 2013 թվականների ընթացքում Բելառուսին հատկացնել 220 միլիոն բարել նավթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա