Մրցույթ Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Մրցույթը հայտարարվում է ինֆորմատիկայի, տեխնիկական և բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն` 1 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար /1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի /բակալավրի կրթական ծրագրի/ այն շրջանավարտները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և տիրապետում են անգլերեն կամ չեխերեն լեզուներին:
Կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, դիմում-հարցաթերթիկ,չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ, ինքնակենսագրություն /անգլերեն/(CV), միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ բակալավրի որակավորման ավարտական փաստաթղթի և ներդիրի պատճենները, նոտարի կողմից /չեխերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն, կամ իսպաներեն/ թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ), անձնագրի պատճենը,
ծննդյան վկայականի պատճենը /նոտարի կողմից թարգմանված/ և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
բժշկի տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի /նոտարի կողմից թարգմանված/, 3x4 չափսի 6 լուսանկար, 2 երաշխավորագիր /անգլերեն լեզվով/, արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
Կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ /բակալավրի կրթական ծրագրի համար/ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև` մասնակցեն հարցազրույցի փուլին:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում նոյեմբերի 22-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն մինչև ս/թ. նոյեմբերի 19-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան