Ադրբեջանը գրաքննել է «Եվրատեսիլ»-ը
Ադրբեջանում «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մանկական մրցույթի հեռարձակումը դադարեցվել է ճիշտ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այդ հեղինակավոր մրցույթում հաղթել է արցախահայ, Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Նկատենք, որ ավելի վաղ «Եվրատեսիլ»-ի հետ կապված Ադրբեջանն աչքի էր ընկել մեկ այլ սկանդալով: Մասնավորապես 2008 թվականի մրցույթից հետո Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցիչների օգտին քվեարկած մի քանի տասնյակ քաղաքացիներ հրավիրվել էին Ազգային անվտանգության կոմիտե և հարցաքննվել: