Hurriyet. Գյուլ-Օբամա հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովից վերադառնալիս, ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել գագաթաժողովի արդյունքների առնչությամբ:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականի տեղեկացմամբ` Գյուլն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած իր կարճատև հանդիպման վերաբերյալ ասել է հետևյալը. «Օբամայի հետ խոսել ենք ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ ուղղված խոչընդոտների` կոնգրեսում առկախված անօդաչու ինքնաթիռների ու սուպեր կոբրաների հարցերի մասին: Անդրադարձ եղավ Անկարայում ԱՄՆ դեսպան դեռևս չնշանակելու խնդրին: Իրաքի հարցում մեզ շնորհակալություն հայտնեց: Իրանի հարցում էլ լսեց ու փորձում են ըմբռնումով մոտենալ: Հավաստիացրել եմ, որ Թուրքիան այդ հարցում կանի ամեն հնարավորը»: