Ստեփանակերտցի երգիչը Հայաստանին հաղթանակ է բերել. նրա օգտին է քվեարկել նաև Աֆոնյա ութոտնուկը
«Եվրատեսիլ 2010» մանկական երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ծնունդով Ստեփանակերտից Վլադիմիր Արզումանյանը իր «Մայրիկ» երգով առաջին տեղն է զբաղեցրել` հավաքելով 120 միավոր: «Սա երգ է այն մասին, թե ինչպես եմ ես սիրահարվել, և ես հարցնում եմ մայրիկից` ինչ պետք է անել, որ այդ աղջիկը նույնպես ինձ սիրի», -մրցույթից հետո կայացած ասուլիսում երգի բովանդակությունն է պատմել պատանի երգիչը:
Հարցին, թե ի՞նչ կցանկանար որպես նվեր, Վլադիմիրը պատասխանել է. «Եղբայր եմ ուզում, մայրս խոստացել էր` եթե հաղթեի»: Նրա խոսքով, ինքն իրեն աստղ չի զգում, քանի որ «աստղերը` երկնքում են», իսկ ինքը մարդ է:
Հայ երգչի համար վճռորոշ էր Մակեդոնիայի բաշխած 10 միավորը, և նա անցնելով Ռուսաստանի ներկայացուցչից (119 միավոր) զբաղեցրեց առաջին տեղը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սերբիայի ներկայացուցիչը:
Բելառուսական «Բիզնես լիդեր» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ 2010» մանկական երգի միջազգային մրցույթում կատարումները գնահատել են ոչ միայն ակտիվ երկրպագուները, այլ նաև ութոտնուկ Աֆոնյան:
Ըստ լրատվամիջոցի, մրցույթը հեռարձակվել է ակվարիումի դիմաց դրված հեռուստացույցով, և մինչ այդ հանգստացող ութոտնուկ Աֆոնյային բավականին ակտիվացրել է Վլադիմիրի «Մայրիկ» երգը, և նա սկսել է պարել երգի հնչյունների տակ: Եվ հենց այդ երգի օգտին էլ ութոտնուկին հսկողները Աֆոնյայի կողմից SMS են ուղարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները