Հայաստանում ձերբակալվել են հայ-թուրքական սահմանը խախտողները. ԱԱԾ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ, տեղեկացնում են ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 հոգի սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են:
Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ /ապօրինի սահմանի հատում/ հոդվածի հատկանիշներով: