Էրմիտաժը գումարի ու ցուցանմուշների կարիք ունի
Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պյատրովսկին այս ամսվա ընթացքում մեկնել է Նյու-Յորք` թանգարանի համար փող և ժամանակակից արվեստի նմուշներ փնտրելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Նա պատմել է, որ թանգարանը գրեթե գումար չունի ժամանակակից արվեստի նմուշներ ձեռք բերելու համար, այդ իսկ պատճառով էլ ցուցադրում է այլ թանգարաններից և մասնավոր հավաքածուներից հավաքած ստեղծագործություններ: Նոր ցուցադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ ցուցանմուշներ ձեռք բերելու փնտրտուքով նա հանդիպել է հայտնի արտ դիլեր Լարի Գագոսյանի և կոլեկցիոներ-միլիարդատեր Իլայեմ Բրոդոմի հետ:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Էրմիտաժը պատրաստվում է 2014 թ. նշել 250-ամյակը և ավարտել 20-21-րդ դարերի արվեստի բաժնի վերանորոգումը:
Պյատրովսկին դժգոհել է, որ ռուս բիզնեսմենները բարեգործություն չեն անում, հիշատակելով միայն վերջերս արված մի քանի նվիրատվությունների մասին` 2-ից 5 միլիոն դոլարի չափով: Նա նշել է, որ Էրմիտաժը չի կարող գումար վաստակել` վաճառելով իր հավաքածուում եղած աշխատանքները` հիշեցնելով 1930-ական թթ. սկզբին կատարվածը, երբ խորհրդային իշխանությունները վաճառել են թանգարանի գլուխգործոցները Արևմուտքին. «Վաշինգտոնի Ազգային պատկերասրահի հավաքածուի 21 աշխատանքներ երբեմն եղել են էրմիտաժի 21 լավագույն ցուցանմուշները»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները