Հայաստանում տարեկան 300 հազար մարտկոց կարտադրվի. Այսօր «Էլբատ» գործարանը բացեց իր դռները
Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց տարածաշրջանում միակ եվրոպական չափանիշներին համապատասխանող մեկնարկային մարտկոցների արտադրման «Էլբատ» գործարանը: Նախատեսված է, որ այն տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց տարբեր տեսակի` մարդատար ու բեռնատար մեքնենաների համար: Ըստ հաշվարկների, միայն 170 հազարը կարելի է սպառել հայաստանյան շուկայում, մյուս մասի արտահանման համար այժմ բանակցություններ են ընթանում: Արդեն հետաքրքրություն են ցուցաբերել վրացի գործարարները:
Գործարանի բացման արարողությանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և պաշտոնատար այլ անձինք: Նրանք գործարանի ղեկավարության հետ շրջեվին գործարանում, ծանոթացան աշխատանքային պայմաններին ու գործարանի հնարավորություններին:
«Էլբատ» ընկերության խորհրդի նախագահ Սամվել Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2007-ին ստեղծված գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը գերմանական «Քրոնիմիթ Մայնինգ» գերմանական ընկերություն է, մյուս 49 տոկոսը հայկական կողմի ձեռքում է: Ըկերության ղեկավարը վստահեցրեց, որ մարտկոցներ կլինեն բարձրորակ, 45-210 ամպերաժով, եվրոպական երկրներից ներկրված մարտկոցների գնի համեմատ մատչելի կլինի, իսկ մյուս երկրներից ներկրվածների համեմատ միգուցե բարձր կլինեն: Գործարանի ստեղծման համար 2008-2010 թվականների ընթացքւմ կատարվել է 175 մլն եվրոյի ներդրում:
Գործարանում այս պահին աշխատում է 145 մարդ: Նախատեսվում է այդ թիվը հասցնել 170-ի, միջին աշխատավարձը 206 հազար դրամ է: Ս. Աբրահամյանն ասաց, որ աշխատողները վերապատրաստում են անցել ու շարունակում են վերապատրաստվել եվրոպացի բարձրակարգ մասնագհետների մոտ: Վերջինններս դեռ մի քանի ամիս կօգնեն հայաստանցի սկսնակ գործընկերներին:
Հայաստանում Գերմանյաի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ողջունելով ներկաներին նշեց, որ դեսպանատունն իր առջև խնդիր է դրել հնարավորինդ մեծ թվով գերմանացի ներդրողներ բերել Հայաստան: Դեսպանի խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարելու միջավայրը լավ է, սակայն այն բարելավման կարիք ունի, պետք է հարկային բարեփոխումներն առավել ինտենսիվ իրականացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան