«Կոմիտասը մեր կողքին». համերգ Կամերային երաժշտության տանը
Քիչ անց Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվելու նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, նախքան համերգ-հանդիպման մեկնարկը, դրա կազմակերպիչ ռեժիսորը `Արթուր Մանուկյանը լրագրողներին պատմել է թե երեկոյի գաղափարի, թե նպատակների մասին ու առհասարակ խոսել է Մեծն Կոմիտասի մասին:
«Փորձ ենք արել մեր երեկոյի ընթացքում մեկ այլ տեսանկյունից ներկայացնել Կոմիտասին` ավելի նոր ու ավելի ջերմ. Ցանկանում ենք ու ցույց տալ, որ նա միշտ մեր կողքին է և մենք զգում ենք նրա ներկայությունը »,- ընդգծել է ռեժիսորը:
Կամերային տան դահլիճի ինտերիերն ամբողջությամբ հիշեցնում է Կոմիտասի մասին` համերգի ընթացքում ստենդի վրա ցուցադրվելու են համապատասխան կադրեր, ինչը ևս միտված է «Կոմիտասին զգալու ենք մեր կողքին» գաղափարին:
Ողջ երեկոյի ընթացքում հնչելու են միայն Կոմիտասի ստեղծագործությունները, արվեստի բնագավառի ներկայացուցիչները, այդ թվում նաև Նվեր Ավոյանը, կընթերցեն նրա բանաստեղծություններն ու նաև խորհուրդ- նամակները:
Բացի այս, երեկոն նվիրված է նաև Գարեգին Չուգասզյանի «Կոմիտաս մուլտիմեդիա» դիսկի թողարկմանը, որում ներառված է լինելու գրեթե ամեն ինչ Կոմիտասի մասին:
«Դիկսը հասու կլինի թե դպրոցականներին, թե ուսանողությանը, բոլորին, իսկ նպատակն էլ, հասկանալի է, որպեսզի Կոմիտասը մեզանում լինի ավելի ճանաչելի»,- հավելել է Ա.Մանուկյանը:
Ավելացնենք, որ դիսկը կթողարկվի համերգից հետո` այն ևս ներառելով իր մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան