Սահակաշվիլին կոչ է անում Մոսկվային սկսել բանակցել
Վրաստանի նախագահի Միխեիլ Սահակաշվիլին ֆրանսիական Figaro-ին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանն ու Ռուսաստանը պետք է սկսեն բանակցություններն առանց որևէ նախապայմանների:
Ըստ Սահակաշվիլիի, որոշ հարցերւմ Մոսկվան չի կարող անտեսել Թբիլիսիի տեսակետն ու դիրքորոշումը, օրինակ` Ռուսաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն, որին անդամակցելով Վրաստանը կարող է խոչընդոտել այդ գործընթացը:
Նախագահն անդրադարձել է նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի խնդրին, ընդգծելով, թե իրավիճակն այս իմաստով արդեն անտանելի է: Այդ իմաստով էլ հարկավոր է շտապ սկսել բանակցելը , հավելել է Մ.Սահակաշվիլին` չհրաժարվելով օկուպացված տերմինից: