Լոս Անջելեսում Արցախի նախագահն ու հայ բարերարները քննարկել են տարբեր ծրագրերի իրականցման հեռանկարները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Լոս Անջելես քաղաքում ընդունել է ամերիկահայ բարերարներ Իսահակ Վարդանյանին և Գևորգ Ոսկանյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նույն օրը Նախագահն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ռաֆիկ Խաչատրյանին ու Մայքլ Մինասյանին և նրանց հետ քննարկել անշարժ գույքի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր:
Նոյեմբերի 22-ին Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել նաև ամերիկահայ բարերար Անտո Բաղդասարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կաթնամթերքների արտադրության զարգացման հետ կապված հարցեր:
Հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը կարևոր է համարել Արցախում առաջատար երկրների փորձի կիրառումը` հատուկ ընդգծելով այս հարցում սփյուռքահայ ընկերությունների դերակատարությունը:
Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա