ԿԳՆ հայտարարում է մրցույթ` «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am): Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան