Ռ.Յիրիկյանը հանդիպել է Գյումրու Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները, հաղորդում են ընկերության լրատվական բաժնից:
Ըստ այդմ, տնօրենը նշել է, որ կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը և այլն: Իսկ այս ամենը կարևոր է, քանի որ կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որևէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառը հանդիսանալ:
«Ընկերության կորպորատիվ մշակույթը միանգամից չի ստեղծվել, այլ ձևավորվել է իրական բիզնես-միջավայրում` հայկական միջավայրի և միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում»,- իր խոսքում ասել է Ռ.Յիրիկյանը:
Նա վերլուծել է նաև ղեկավարի դերակատարումը, ընդգծելով, որ նրա գործելաոճը պետք է օրինակ ծառայի աշխատակիցների համար ու առավել ևս` նվիրումը, թափանցիկությունն ու հարգանքը պետք է գործեն վերևից-ներքև սկզբունքով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ում չեն թերագնահատվում հարգանքի և պատասխանատվության վրա ձևավորված աշխատանքային և բարոյական չափանիշները, քանի որ ընկերությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել այդ արժեքները»,- շարունակել է ընկերության գլխավոր տնօրենը:
Անդրադարձ է արվել նաև նրան, որ Հայաստանը մրցակցային շուկայում ընկերությունների կառավարման մեծ փորձ չունի, իսկ պատճառով ՎիվաՍել -ՄՏՍ-ի հաջողության ուղին մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի և կորպորատիվ վարքագծի հիմքերը ստեղծելու համար: Եվ այդ դեղատոմսի փոխանցումն ապագա սերնդին առանձին ու մեծ պատասխանատվության հարց է, նկատել է Ռ.Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան